Tuesday, June 7, 2011

Կարելի է ասել, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում կարող են ինչ-որ դրական քայլեր արվել. Նովրուզ Մամեդով

Tert.am. 7-6-2011- Հաշվի առնելով Դովիլում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ արված հայտարարությունը, կարելի է ասել, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կարող են ինչ-որ դրական քայլեր արվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հիմնական հարցը, որով, համանախագահների և միջազգային հանրության կարծիքով, պետք է համաձայնության հասնել, տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությունն է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

No comments: