HayNews.am. 7-6-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ արցախյան հակամարտության շուրջ գործընթացն ակտիվացել և մոտ ապագայում կարելի է սպասել դրական արդյունքների:Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել է, որ այժմ գտնվում ենք բանակցային գործընթացի շատ կարևոր փուլում. «Համանախագահները լուրջ աշխատանք են կատարել, որպեսզի հակամարտող կողմերը համաձայնեցնեն հիմնարար սկզբունքները: Պատերազմը խնդիր լուծելու տարբերակ չէ, և կողմերը պետք է գիտացեն դա: Հույս ունենք, որ կողմերը կամք կդրսևորեն՝ խնդրի խաղաղ լուծման պայմանագիր ստորագրելով»:
Ֆասիեն ընդգծել է. «Դրական ազդանշան է այն, որ մեր կողմից դիտարկման ընթացքում հրադադարի խախտման ոչ մի դեպք չի գրանցվել: Մեզ դա ուրախացնում է և հույս ներշնչում, որ կողմերը վերջապես կհանգեն խաղաղության»:
No comments:
Post a Comment