Friday, June 24, 2011

Գ. Մինասյան. Արցախը՝ բանակցությունների կողմ

Panorama.am. 24-6-2011- «Սպիտակ տան հայտարարությունը Կազանում սպասվող հանդիպումից առաջ շատ կարևոր էր, քանի որ նրանում, ըստ էության, խոսվում է Արցախի՝ որպես ղարաբաղյան կողմ լինելու հանգամանքի մասին»,- մեկնաբանելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների, ինչի վերաբերյալ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշվում է. «Նախագահ Օբաման երկու առաջնորդներին էլ ասել է, որ այժմ այս հակամարտությունը լուծելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին լավագույն ապագա առաջարկելու ճիշտ ժամանակն է»:
Պատգամավորը նշեց, որ միջազգային հանրությունը, ի դեմս ԱՄՆ-ի, հրապարակայնորեն հայտարարում է, որ գոյություն ունի հակամարտության երեք կողմ՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ:
«Սա շատ կարևոր է նրանով, որ արդյունքում որոշվելու է Արցախի ճակատագիրը և Ղարաբաղյան կողմը պետք է այդ հարցում իր վճռական դերն ունենա»,- ընդգծեց խորհրդարանականը:

No comments: