Հեղինակը նշում է, որ տարածաշրջանում, որում բացի Հայաստանից ու Ադրբեջանից ընդգրկված են Թուրքիան, Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը, հակամարտության վերսկսումը մղձավանջի է նմանվելու:
«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ ժամանակ է ծախսել եւ մեծ ջանքեր ներդրել կարգավորման գործում: Կազանյան հանդիպումը կլինի թվով 5-րդը` եռակողմ ձեւաչափով:
Այդուհանդերձ, շատ փորձագետներ, որոնք բազմիցս ականատես են եղել, թե ինչպես են ձախողվում բանակցությունները, հոռետեսորեն են տրամադրված: Երկու երկրների կիսաավտորիտար առաջնորդները, կարծես, գործընթացն ավելի են կարեւորում, քան արդյունքները եւ ոչինչ չեն արել, որպեսզի մարդկանց պատրաստեն խաղաղության»,- ասված է հոդվածում:
Հեղինակի խոսքով, որոշակի կասկածներ կան Ռուսաստանի մոտիվների վերաբերյալ: Մասնավորապես, «Կավկազսկի ուզեր» կայքի խմբագիր Գրիգորի Շվեդովը կարծում է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Կովկասում իր քաղաքական ու տնտեսական ազդեցությունը մեծացնելն է:
«Թուրքիային, իհարկե, ձեռնտու կլինի հաշտության պայմանագիրը, բայց նրա ազդեցությունն Ադրբեջանի վրա սահմանափակ է: Եթե երկու երկրների առաջնորդները Կազանում հանգեն համաձայնության, դա մեծ քայլ կլինի, նույնիսկ եթե նոր վեճերի համար տեղ մնա: Մի բան կարելի է հաստատ ասել. Լեռնային Ղարաբաղում խաղաղության կնքումն ականապատված դաշտում քայլելու հմտություն է պահանջում»,- ասված է հոդվածում:
No comments:
Post a Comment