Այն մասին, որ ստատուս քվոն անընդունելի է, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն: Ստատուս քվոյի փոփոխությունը Հայաստանում չգիտես ինչու համարում են առաջընթաց: Ստատուս քվոն վեր է ածվել բացասականի յուրահատուկ մարմնավորման, որից բոլորն ուզում են ազատվել: Սակայն ինչո՞ւ: Չէ՞ որ նախկին ստատուս քվոյին փոխարինելու է նորը, իսկ մարդկության պատմությունը խոշոր հաշվով ստատուս քվոյի փոփոխություն է: Եւ նրան, ում հաջողվել է իրեն ձեռնտու ստատուս քվոն պահպանել հնարավորինս երկար, պատմության մեջ մնացել է ընդմիշտ: Տիգրան Մեծին բավական էր 29 տարի, որ պատմության մեջ մնար որպես Մեծ Հայաստանի թագավոր:
Ներկայիս ստատուս քվոն Հայաստանի օգտին է, եւ դրա ցանկացած փոփոխություն վնաս է մեր շահերին: Ինչո՞ւ է Ռուսաստանը փոխում Հայաստանին ձեռնտու ստատուս քվոն: Եւ ի՞նչ կարիք կլինի դրանից հետո պահպանել “Ռուսաստանի հետ ռազմավարական բարեկամությունը”:
Հայաստանը պետք է ազատվի Ռուսաստանի ֆորպոստի իմիջից, դա մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է, հայտարարել է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Հայաստանը Ռուսաստանից սովորելու, վերցնելու բան չունի: Նա նշել է, որ Վրաստանի բոլոր բարեփոխումներն իրականություն են դարձել Արեւմուտքի ֆինանսական ու խորհրդատվական աջակցությամբ, եւ ոչ թե մեկ մարդու “բյուրեղյա մաքրությամբ”:
Արդյոք սա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն է:
Սակայն, Հայաստանի քաղաքական ուժերի գերակշիռ մասը դեռեւս հույսները դրել են մեծ եղբոր վրա: Օրինակ, ՀՅԴ անդամ Հրայր կարապետյանը համարում է, որ զուր չէ, որ Ռուսաստանը Կազանի հանդիպման նախօրեին վավերացրեց Հայաստանում ռուսական բազայի լիազորություններն ընդլայնելու մասին պայմանագիրը:
Եւ պատահական չէ, որ օրերս Հայաստանում ռուսական բազան անցավ բրիգադային համակարգի: Ներկայում դրա քանակը 4245 մարդ է: Ելույթ ունենալով սենատորների առջեւ, Ռուսաստանի ՊՆ ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Անդրեյ գուսեւն ասել է, որ բազայի անձնակազմը պատրաստ է կատարել նախատեսված խնդիրները, այդ թվում միավորված հայ-ռուսական զորքի խմբավորման կազմում: Նա ասել է նաեւ, որ ռազմական տեխնիկան անհատույց տրվելու է Հայաստանի Զինված ուժերին: Ռուսական բազան տիրապետում է С-300 կայանքներ եւ ՄԻԳ 29 կործանիչներ: Գյումրիում ռուսական 102-րդ բազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ Հակաօդային պաշտպանության շրջանակում:
No comments:
Post a Comment