«Լրագիր» 13-6-2011- Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունը` Սբերբանկը անց է կացնում 'ստի դետեկտորով' աշխարհում առաջին բանկոմատների թեստավորումը: КГБ-ն այդ սարքից հիացմունքի մեջ կընկներ:
Տիպիկ ռուսական հայտնագործություն` անել ամեն ինչ, որ հարմարավետ լինի ոչ թե բանկոմատից օգտվող շարքային քաղաքացուն, այլ հիպոթետիկ պետությանը և КГБ-ին:
Դա էլ հենց ռուսական քաղաքականության փիլիսոփայական առանձնահատկությունն է, որով առանձնանում է արևմտյանից: Արևմուտքում քաղաքականության հասցեատերը մարդն է, նրա իրավունքները, բարեկեցությունը, ազատությունը, անվտանգությունը, հարմարավետությունը, իսկ Ռուսաստանում այդ ամենը կարող են զոհաբերել հանուն 'ազգային շահերի':
Հայաստանում նույնպես երկար տարիներ ռուսական քաղաքականությունն է իրականացվում: Վերջերս Սերժ Սարգսյանը առաջին անգամ հայտարարել է, որ քաղաքացիների շահերը պակաս կարևոր չեն, քան ազգային շահը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայասանում անհնար են բարեփոխումներ առանց քաղաքացիական հասարակության կառուցման:
Այդ հայտարարություններից լավատեսական սպասումները քիչ են, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը պետք է հրաժարվի սովետա-ռուսական փիլիսոփայության պատճենահանումից: Հիշում եմ` խորհրդային ժամանակներում հպարտանում էինք, որ առաջինը տիեզերք է թռչել Յուրի Գագարինը, սակայն մաշված ջինսերի ու արևմտյան ռոք-ձայնագրությունների համար պատրաստ էինք 'վաճառել հայրենիքը':
Ռուսաստանը չի կարող քաղաքականություն կառուցել հանուն մարդու: Նրա փիլիսոփայությունը շատ նման է ռուսական արտադրության ավտոմեքենային, որը, հավանաբար, ամենաանհարմարավետն է աշխարհում: Անցյալ տարի ռուսական ավտոմեքենաների Հայաստան ներմուծումը կրճատվել է 3.5 անգամ: Միգուցե հայերը վերջապես գնահատե՞լ են հարմարավետությունը:

No comments:
Post a Comment