Tuesday, June 7, 2011

Իրանի սուզանավերն առաջին անգամ

Իրանն առաջին անգամ իր ռազմական սուզանավերն է ուղարկել Կարմիր ծով, առաջին անգամ իր ջրերից այդքան գեռու ծավալելով իր ռազմածովային նավատորմը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը, հղում անելով իրանական Fars News գործակալությանը:
Իրանի ղեկավարության աղբյուրը Fars News-ին ասել է, որ սուզանավերը ամսի սկզբին ուղեկցել են Արաբական ծովում ծովահենների դեմ օպերացիա իրականացնելու մեկնած նավերին, բայց Ադենի ծոցում սուզանավերն անջատվել են շարասյունից եւ ուղղվել դեպի կարմիր ծով: Դեռեւս չկա որեւէ տեղեկություն սուզանավերի քանակի եւ ռազմական հզորության մասին:
Սուզանավերը միջազգային ջրերում են գտնվելու այլ երկրների նավերի մասին տեղեկատվություն հավաքելու համար:

No comments: