Friday, June 24, 2011

Ս. Նիկոյան. Սա ինքնորշման իրավունքի իրացման յուրօրինակ արտահայտումն է

Panorama.am. 24-6-2011- «Եթե մինչ այս հայտարարությունն Արցախը որպես բանակցությունների կողմ անուղղակի էր նշվում, ապա Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Արցախն ուղղակի ձևով ներկայացվում է որպես բանակցությունների կողմ: Այդ հայտարարությունը շատ դրական և կարևոր ազդակ եմ համարում, ինչը համահունչ էր այն բոլոր գործողություններին, որ մինչև այդ համանախագահ երկրները ձեռնարկել էին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համատեքստում»,- մեկնաբանելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ, ինչի վերաբերյալ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշվում է. «Նախագահ Օբաման երկու առաջնորդներին էլ ասել է, որ այժմ այս հակամարտությունը լուծելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին լավագույն ապագա առաջարկելու ճիշտ ժամանակն է»:
«Ակնհայտ է, որ ղարաբաղյան կողմը ճանաչվում է որպես հակամարտության կողմ և ցույց է տրվում է, որ կոնֆլիկտի լուծումն առանց ղարաբաղյան կողմի, անհնար է: Սա բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքներից մեկի՝ ինքնորշման իրավունքի իրացման յուրօրինակ արտահայտումն է:

No comments: