Ստացվել է այնպես, որ նա հաճախ է արտահայտվում Ղարաբաղի հակամարտության թեմայով: Ու նաեւ ստացվել է այնպես, որ Սաբինան արտահայտվում է խաղաղություն, թե պատերազմ թեմայով: Եվ Կազանից առաջ նա արտահայտվել է, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները թուղթը չստորագրեն, ուրեմն սպասվում է պատերազմ:
Ով է Սաբինային այդպիսի բան ասել, կամ ինչ է անցել նրա մտքով, ես չգիտեմ: Մարդն իհարկե բավականաչափ տեղեկացված է եւ անկասկած մի բան գիտե, որ ասում է: Բայց, կասկած չկա նաեւ, որ Սաբինան ահագին բան էլ չգիտե: Համենայն դեպս նա այն մարդը չէ, որ ամեն ինչ գիտե:
Օրինակ, գիտե արդյոք նա, որ եթե ՄՃԽ-ում Սաբինա Ֆրեյզեր է, ապա “հայկական աշխարհում” Քիմ Քարդաշյան կա: Ու եթե տիկին Սաբինան մի քիչ էլ շարունակի շանտաժել հայկական կողմին պատերազմի սպառնալիքով, ապա երեւի թե հարկ կլինի պատերազմ սկսել Քիմ Քարդաշյանի հետ: Ըստ երեւույթին ժամանակն է, որ “սեպը սեպով հանենք”, այսինքն Սաբինային պատասխան տանք Քիմով, խաղաղեցնելով Սաբինա Ֆրեյզերի կարգավորիչ կիրքը:
Այդ տիկինը հավանաբար մտածում է, որ դե “տղամարդկանց աշխարհ” Հայաստանում իրեն որեւէ մեկը համարժեք պատասխան չի տա, այլ կշարունակեն հարգանքով ցիտել նրա կարգավորիչ ելույթները, հոդվածներն ու հարցազրույցները, որտեղ նա մշտապես կարմիր թելով անցկացնում է պատերազմի շանտաժը հայերի հանդեպ:
Քաղաքականությունը թերեւս այնքան է կլանել Սաբինա Ֆրեյզերին, որ նա չի հետեւում շոու-բիզնեսի գործընթացներին: Այլապես կիմանար, որ “հայկական աշխարհն” այնտեղ դեսանտ ունի, ի դեմս Քիմ Քարդաշյանի, եւ այդ դեսանտը վերջին շրջանում բավական աշխուժացրել է իր քաղաքական ներգրավվածությունը, հայ-թուրքական գործընթացի, ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ է ուշադիր եւ աշխույժ: Այնպես որ, Քիմի համար ոչինչ չարժե հետաքրքրվել նաեւ Ղարաբաղի գործընթացով եւ պաշտպանել հայկական շահն այդտեղ:
Թերեւս ժամանակն է, որ Քիմը Twitter-ի իր էջում սկսի ակտիվացնել ղարաբաղյան թեման:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments:
Post a Comment