Panorama.am. 13-6-2011- Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը արևմտյան դիվանագետների ու ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը որակել է ոչ դիվանագիտական քայլ:
Այս մասին, «1նյուզ.ազ» լրատվական կայքի հետ զրույցում ասել է իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին՝ ավելացնելով, որ ոչ մի այլ երկրում նման հանդիպումներ չեն կազմակերպվում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդդիմադիր «Հասարակական պալատի» կոորդինացնող խորհրդի և մի խումբ արևմտյան դիվանագետների (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, ինչպես նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, նորվեգիայի ներկայացուցիչների) միջև տեղի է ունեցել հանդիպում:
«Այդ հանդիպմանը մասնակցող դիվանագետներն իրենց ծիծաղելի իրավիճակի մեջ են դրել: Դրանից զատ, դիվանագետների նման վարքը անթույլատրելի է և կարող է դիտվել որպես այլ երկրի ներքին գործերին խառնվելու փորձ»,- ասել է Գուրբանլին:

No comments:
Post a Comment