Tert.am. 22-7-2011- Պաշտոնական Բաքուն պարզաբանել է, թե ինչու մինչև հիմա չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը։
Ինչպես տեղեկացնում է «Հաբերթուրքը», Բաքվում թուրք լրագրողների հետ հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։ Հանդիպմանը Հասանովը խոսել է ղարաբաղյան հակամարտության և Կիպրոսի թուրքական հատվածի ճանաչման գործընթացի մասին։
Ընդգծելով, որ ԼՂ հակամարտության հարցում ժամանակն Ադրբեջանի օգտին չի աշխատում, Ալի Հասանովն ասել է, որ խնդիրը գնալով խորանում է։
Պատասխանելով այն հարցին, թե «Ինչո՞ւ Ադրբեջանը մինչև հիմա չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ)», Ադրբեջանի փոխվարչապետն ասել է. «Թուրքիան իրավունք ունի ակնկալել Ադրբեջանից, որ վերջինս ճանաչի ՀԿԹՀ–ը։ Մենք դա հասկանում ենք։ Մի կարծեք, թե Կիպրոսը մեծ համար ավելի քիչ նշանակություն ունի, քան ձեր։ Ձեր երկրի իշխանությունները շատ լավ գիտեն, որ եթե մենք ճանաչենք ՀԿԹՀ–ն, 15 պետություն կճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Իսկ Թուրքիան դա չի ուզում»։

No comments:
Post a Comment