HayNews.am. 23-7-2011- Ինչպես արդեն հայտնել էր HayNews.am-ը, Forbes հանդեսը հրապարակել էր աշխարհի վատագույն տնտեսությունների վիճակը, որի երկրորդ հորիզոնականը, ըստ Forbes-ի վերլուծության, զբաղեցնում է Հայաստանը: Այն մեծ քննարկումներ առաջացրեց մեր երկրում, շատերը սկսեցին թերահավատորեն վերաբերվել այդ վերլուծությանը: Պարզվում է, սակայն, ամեն ինչ այդքան էլ ազնիվ չէ, իսկ Forbes-ի հրապարակման պատվերը պետք է փնտրել մեր հարևան Ադրբեջանում: Ինչպես գրում է ռուսաստանյան «Սմի» պարբերականը` հղում անելով WikiLeaks սկանդալային կայքէջին, Forbes-ի վերլուծությունը վճարել է ադրբեջանական Azar-Fazar լոբբիստական կազմակերպությունը: WikiLeaks-ն անգամ նշում է հստակ թիվ. այդ հրապարակումն արժեցել է շուրջ 4,5 մլն ԱՄՆ դոլար:
«Եթե գրենք իրական արդյունքների մասին, ապա Հայաստանը ոչ թե երկրորդն է, այլ 39-րդը, իսկ Ուկրաինան ոչ թե 5-րդ, այլ 48-րդը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իրենց նավթային դոլարներով հպարտացող մեր հարևանների իրական տեղը ոչ թե 42-րդ, այլ 31-րդ տեղը` այս կերպ զիջելով նաև Հայաստանին:
»Իսկ իրականում աշխարհի ամենավատ տնտեսությունն ունի Գամբիան«,-եզրակացնում են WikiLeaks-ի մասնագետները:

No comments:
Post a Comment