Tuesday, July 5, 2011

Ով ինչքան է ստանում Սպիտակ տանը

1-in.am. Այսօր «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հրապարակել է Սպիտակ տան աշխատակիցների աշխատավարձերի չափերը: Նշվում է, որ այս տարի 21 աշխատակից ստանալու է 172,200 դոլար: Ամենաբարձր աշխատավարձ ստացողների թվում են ԱՄՆ նախագահի՝ միջկառավարական հարաբերությունների հարցերով խորհրդական Վալերի Ջարեթը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ուիլյամ Դեյլին և նախագահի ելույթները նախապատրաստող ծառայության ղեկավար Ջոն Ֆավրուն:
ԱՄՆ նախագահի վարչակազմի աշխատակիցների վարձատրության վրա ծախսվելու է 37.1 մլն դոլար: Աշխատակիցների ավելի քան 30%-ը վաստակում են 100 հազար դոլար: Ամենացածր աշխատավարձը 41 հազար դոլար է: Աշխատավարձերի չափերի հրապարակումը նախատեսված է Կոնգրեսի կողմից ընդունված օրենքով: Տեղեկացնենք նաև, որ ԱՄՆ-ում միջին աշխատավարձը 40.7 հազար դոլար է (2009 թ. տվյալներով):

No comments: