«Լրագիր» 25-7-2011- Նորվեգիայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկության հեղինակ Անդրես Բերինգ Բրեյվիկը դեմ է եղել Եվրոպայում աճող բազմամշակութայնությանը, դեմ է եղել միգրացիոն լիբերալ քաղաքականությանը, համարելով, որ մոտ 100 տարի անց բազմամշակույթ Եվրոպայում իշխանության կգա Աթաթուրքի նման մեկը:
Եվրոպայի համար դա թերեւս իրապես լուրջ վտանգ է, ինչը սակայն ամենեւին չի նշանակում, որ այդ վտանգը գիտակցող որեւէ մեկը իրավունք ունի եւ պետք է ավտոմատը վերցնի ու գնդակահարի մոտ 100 մարդու: Այդ արարքը ենթակա չէ որեւէ արդարացման եւ նույնիսկ բացատրության: Իրեն մտահոգող խնդրի մասին բարձրաձայնող Անդրես Բերինգ Բրեյվիկը թող Օսլոյի կենտրոնական հրապարակում այրեր ինքն իրեն:
Բայց, պետք է արձանագրել, որ ներգաղթի հանդեպ Եվրոպայում ավելի ու ավելի հասունացող անհանդուրժողության խնդիրը կա, որը ունի բավականաչափ օբյեկտիվ հիմքեր, ի դեմս եվրոպական շատ երկրներում ներգաղթյալների արտաեվրոպական մշակույթի աճող էքսպանսիայի, ինչի հանդեպ անհանդուրժողությունը սպառնում է ունենալ ավելի ու ավելի հաճախ դրսեւորվող ծայրահեղ արտահայտչաձեւեր` ողբերգական իրադարձությունների տեսքով:
Եվրոպական արժեքներին սպառնացող “բազմամշակութայնության” մասին սկսել են խոսել նաեւ եվրոպական առաջատար պետությունների ղեկավարները: Հունվարին Մյունխենում կայացած Անվտանգության հարցերի համաժողովում թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Կեմերոնը, թե Ֆրանսիայի նախագահ Սարկոզին արտահայտվել էին եվրոպական արժեքների պաշտպանության գործում ավելի անզիջում լինելու անհրաժեշտության մասին:
Ընդ որում, դա պետք է թե հենց Եվրոպայի տարածքում, թե Եվրոպայի սահմաններից դուրս: Եվրոպական գլոբալ անվտանգությունը միայն Եվրոպայի տարածքում արժեքների պաշտպանությունը չէ: Գլոբալացման գործընթացներն ու տեխնոոգիական առաջընթացը աշխարհում ձեւավորել են մի իրավիճակ, երբ ֆիզիկական սահմանները դարձել են խիստ հարաբերական, եւ արժեքների պաշտպանությունը Եվրոպային պետք է նաեւ իր սահմաններից դուրս անվտանգ միջավայրի ձեւավորման համար:
Իսկ դա նշանակում է, որ Եվրոպան պետք է ակտիվացնի եվրոպական արժեքների տարածումը հարակից տարածաշրջաններ: Բայց այդ ամենը պետք է դնել գործնական հիմքերի վրա, որպեսզի այդ տարածաշրջանների հասարակությունները զգան իրենց կյանքում այդ արժեքների արդյունավետությունը, շոշափելիորեն տեսնեն, թե ինչպես է իրենց կյանքը փոխվում այդ արժեքների կիրառումից, դառնում ավելի կայուն, կանխատեսելի, բարեկեցիկ, անվտանգ:
Առամց դրա, թերեւս շատ դժվար, կամ գուցե անհնար կլինի եվրոպական անվտանգություն ապահովել հենց Եվրոպայի սահմաններում: Եվրոպական վերնախավի մոտ անշուշտ կա այդ գիտակցումն ու պատկերացումը, եւ կան քայլեր, որոնք ուղղված են եվրոպական անվտանգության արտաեվրոպական միջավայրի ձեւավորմանը: Հարցն այդ քայլերի արդյունավետությունն է:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment