Tert.am. 25-7-2011- Ինտերնետային հաղորդակցության ոլորտում ամենահայտնի ընկերություններից Skype–ը շարունակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարել։ Այս մասին հայտնում է լեհական Biuletyn Informacyjny Studium (BIS) պարբերականը։
Ղարաբաղը ներառված է Հայաստանի սակագների ցանկում՝ «Հայաստան–Երևան»՝ 12,1 ցենտ, «Հայաստան–բջջ.»՝ 23 ցենտ, «Հայաստան– Nagorno-Karabakh»՝ 26,2 ցենտ։ Պարբերականը նշում է, որ Հայաստանի բջջային կապի օպերատորները կապի ծառայություններ են տրամադրում միայն երկրի տարածքում, իսկ Ղարաբաղում գործում է նույն օպերատորների ռոումինգ ծառայությունը, ինչպես նաև ԼՂ–ն ունի սեփական բջջային օպերատորը՝ «Ղարաբաղ տելեկոմը»։
BIS–ը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի տարածքում ԼՂ–ի վիրտուալ ներառված լինելը կապված է այն հանգամանքի հետ, որ երկուսն էլ միջազգային միացումների ժամանակ օգտվում են նույն միջազգային +374 կոդից։
Հատկանշական է, սակայն, որ օրինակ, Հարավային Օսիան ու Աբխազիան, չեն ներառված Ռուսաստանի կազմում՝ այն դեպքում, երբ նրանց միջազգային կոդը նույնն է՝ +7։

No comments:
Post a Comment