News.am. 25-7-2011- Ավարտվել է Ադրբեջանի պաշտոնական կառույցների մամուլի ծառայությունների ղեկավարների այցելությունը Լոնդոն: Այն կայացել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ ԵԱՀԿ ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Այս առնչությամբ, Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել այդ երկրի ԱԳ, արդարադատության, առողջապահության, առեւտրի նախարարություններում, պետական այլ կառույցներում, ինչպես նաեւ բրիտանական հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներում (Guardian, BBC):
Մեծ Բրիտանիա այցելություն են կատարել, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության, Միլի մեջլիսի, Նախիջեւանի Վերին մեջլիսի, ԱԳՆ-ի, արդարդատության, առողջապահության, ՆԳՆ-ի, մշակույթի եւ տուրիզմի, տնտեսական զարգացման նախարարությունների եւ դատախազության մամուլի ծառայությունների ղեկավարներն ու աշխատակիցները:

No comments:
Post a Comment