News.am. 4-7-2011- Քանի որ քաղաքականության մեջ անկեղծություն չկա եւ յուրաքանչյուր կողմ ձգտում է պաշտպանել իր շահերը, հետեւապես հայտնի չէ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներդրած ջանքերն իսկապես անկե՞ղծ են, ինչպես այդ երկիրը փորձում է ցույց տալ։ Հուլիսի 4-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Լոնդոնի համալսարանի Միջին Արեւելքի ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Ալի Գրենմայենը։
«Որքան էլ Իրանը ցանկանա ղարաբաղյան հակամարտութան կարգավորման հարցում անկողմնակալ միջնորդություն ստանձնել, մոռանում է տարածաշրջանի մեծ դերակատար Մոսկվայի մասին, որն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են իր տիրույթում։ Խորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախացումից հետո Իրանը շատ լավ հասկացավ, որ պանթյուրքական համագործակցությունը չի կարելի մեծացնել Թուրքիա-Ադրբեջան համագործացությունը մեծացնելու միջոցով։ Եվ այդ պատճառով է, որ Իրանը ցանկանում է միջնորդ հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի զուգահեռ իր դիրքերն ամրապնդի Հարավային Կովկասում»,- նկատեց պրոֆեսորը;
Ամփոփելով՝ Ալի Գրենմայենը կասկած հայտնեց, որ հակամարտության լուծման հարցում մեծ միջնորդություն ստանձնած Ռուսաստանի կողքին Իրանը կարողանա միջնորդական առաքելություն իրականացնել։

No comments:
Post a Comment