HayNews.am. 5-7-2011- Թուրքիայի խոշորագույն քաղաքներից մեկը հանդիսացող Իզմիրում (Զմյուռնիա) «բեռլինյան պատ» են կառուցել: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Իզմիրում գտնվող Էգեյան համալսարանը որոշել է իր տարածքը բաժանել Մևլանա թաղամասից` կառուցելով քարե պարիսպ, որի վրա նաև մետաղական ցիցեր են տեղադրված: Համալսարանում այս որոշումը պատճառաբանել են «անվտանգության խնդիրներով»:
Պատի երկարությունը կազմում է 2 կմ, իսկ բարձրությունը հասնում է 3 մետրի: Տեղի բնակիչներն ու ուսանողներն այն անվանում են «բեռլինյան պատ»: Ուսանողները դժգոհում են, որ պատի պատճառով երկարում է իրենց ճանապարհը, իսկ բնակիչների համար այն կենցաղային խնդիրներ է առաջացնում:

No comments:
Post a Comment