Panorama.am. 25-7-2011- Թուրքիան այսօր էլ կանգնած է մասնատման վտանգի առաջ: Այս մասին իր հրապարակած ուղերձում նշել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Սիյամ Քեսիմօղլուն:
Թուրքական «Hürriyet»-ի համաձայն` թուրք պատգամավորը նշել է, որ «թուրք ազգի մահվան հրամանագիր հանդիսացող Սևրի պայմանագիրը պատմության աղբամանը նետելուց հետո», Թուրքիայի անկախությունն ու սահմանները ճանաչած Լոզանի պայմանագրի ստորագրումից 88 տարի հետո էլ Թուրքիան կանգնած է մասնատման մարտահրավերի առջև:
Ըստ նրա` «այդ մարտահրավերը պարզորոշ կերպով ի հայտ է գալիս իշխող Արդարություն և զարգացում կուսակցության`բարեփոխումների անվան տակ իրականացվող քաղաքականությունից, ահաբեկիչ-պարագլխի հետ տարվող բանակցություններից, աճող ահաբակեչությունից ու այսպես կոչված «ժողովրդավարական ինքնավարության» հայտարարություններից:

No comments:
Post a Comment