Tuesday, July 26, 2011

Իրանը մտադիր է Nabucco-ի մրցակից գազատար կառուցել

News.am. 25-7-2011- Իրանի, Իրաքի եւ Սիրիայի նավթային նախարարները դեպի Եվրոպա գազատար խողովակաշարի կառուցման փոխըմբռնման մասին եռակողմ հուշագիր են ստորագրել, հայտնում է Shana գործակալությունը։
Ինչպես հայտնել է Իրանի պետական գազային ընկերության՝ NIGC-ի տնօրեն Ջավադ Օջին, Իրանը մոտակա երկու-երեք տարիներն հնարավորություն կունենա արտահանել 250 մլն խ/մ գազ։ «5 հազար կմ երկարությամբ գազատարը, որի շինարարության համար 10 մլն դոլար կպահանջվի, թույլ կտա իրանական Հարավային Պարս հանքից Իրանի, Սիրիայի եւ Լիբանանի տարածքով Եվրոպա եւ միջերկրածովյան շրջան գազ արտահանել»,- ասել է նա։
Նա նաեւ ավելացրել է, որ նոր գազատարը մատակարարման հուսալի աղբյուր է։ Իսկ սա անհրաժեշտ պայմաններից է, որը չունի Nabucco-ն։
Nabucco նախագիծը նախատեսում է կասպյան տարածաշրջանից բնական գազ մատակարարել եվրոպական երկրներ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով:

No comments: