Bnaban.am- 23-7-2011- Շաբաթ, 23 Հուլիս - Գրել է Ar(k)tur 0 Comments Ինչպես հաղորդում է Բեյրութի «Ազդակ» թերթը, Լիբանանում լույս տեսնող «Ժումհուրիա» օրաթերթը, որ վերջերս ձեռնարկել էր «Վիքիլիքսի» բացահայտած փաստաթղթերի հրապարակումը, հուլիսի 21-ի իր համարում անդրադարձել էր Հայկական Ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի ուրացման քաղաքականությանն ու պատմությունը նենգափոխելու փորձերին:
Գաղտնազերծված փաստաթղթերից մեկի մեջ նշված է, որ 2004 թ հուլիսի 12-ին, Պոլսի ամերիկյան հյուպատոսարանի կողմից պատրաստված է «թիվ 04ISTANBUL1074» գաղտնի տեղեկագիրը, որի մեջ ներկայացվում է Թուրքիայում գործող ամերիկյան պատվիրակության մեկնաբանությունը` Ցեղասպանության մասին: Տեղեկագրի մեջ նշված են թուրք և օտար պատմաբանների ու հետազոտողների վկայությունները:
Այդ վկայությունների համաձայն, հայության կողմից իր դատի հետապնդումը ավելի հզոր թափ է առնում:
Մյուս կողմից, թուրքերի համար կա ինքնության պահպանման հարցը: Նրանց համար թուրքական ինքնության պահպանումը կարեվորագույն հիմնահարցերից է, և մինչ օրս նրանք այն մտավախությունն ունեն, որ հայերի նկատմամբ գործած որևէ սխալ ընդունելու պատճառով, կարող են փոփոխվել թուրքական սահմանները, իսկ հայերին տրվելիք փոխատուցումները` կթուլացնեն Թուրքիայի իշխանությունը:
Նույն փաստաթղթի մեջ նշվում է, որ Թուրքիան արդեն տասնամյակներ ի վեր, իրականացնում է ուրացման քաղաքականությունը և ցեղասպանության մասին խոսելու արգելանքն է պատճառը, որ թուրքերը փաստորեն չեն քննարկոմ այդ հարցը: Բայց և այնպես, Պոլիսը մնում է Հայոց Ցեղասպանության մասին Օսմանյան կայսրության փաստաթղթերի ուսումնասիրման հիմնական կենտրոնը:
Հայ պատմաբանները, որոնք ինչպես և որևէ օտար պատմաբան կամ հետազոտող, պետք է թուրքական իշխանությունների կողմից թույլատրված ուսումնասիրություններ կատարեին Թուրքիայի մեջ, բուռն դժգոհություն են հայտնում այն իրողությունից, որ թուրքական իշխանություններն իրենց չեն տրամադրում , Ցեղասպանության իրողությունն հաստատող փաստաթղթերը:
Այս կապակցությամբ Միշիկինի համալսարանի հայագիտական ամբիոնի տնօրեն Գէորգ Պարտաքճեան, ամերիկացի մի շարք պատասխանատուների հայտնել էր, որ 70-ական և 80-ական թվերին, իրն և այլ հայ հետազոտողների արգելելել էին թուրքական արխիվներն ուսումնասիրել:
Սակայն օտար և թուրք պատմաբանները գնահատել են նախկին նախագահ Թուրգութ Օզալի կողմից, 90-ակններին թուրքական 150միլիոն արխիվների բացման կարևորությունը, անկախ այն բանից, որ դրանք Ցեղասպանության վերաբերյալ լուրջ տեղեկություններ չէին պարունակում:
Ըստ փաստաթղթի, Ցեղասպանության մասին Թուրքիայի արխիվները մաքրազտման ու աղավաղման վտանգի առջև են: Ամերիկացի մի պատմաբան բացահայտում է, որ թուրք պատմաբան Հալիլ Պերքթայի պատմելով , հիմնականում երկու թուլով է կատարվել այդ շուրջ 70 միլիոն փաստաթղթերի խեղաթյուրումը: Առաջին անգամ 1918թ-ին, երբ Պոլիսը դեռ գրավված չէր դաշնակիցների կողմից, և երկրորդը, որ կատարվում է ներկայումս:
Այս փաստաթղթերի կեղծմամբ ու վնասազերծելով զբաղված են հիմնականում հանգստի անցած թուրք զինվորակններն ու դիվանագետները`թուրք դեսպան Մոհարրամ Նուրի Պիրճիի գլխավորությամբ: Այս կապակցությամբ Պերքթայը հաստատում է, որ Պիրճին նշել է , թե ինքը մաքրազտել է Հայոց Ցեղասպանությանը վերաբորող բազմաթիվ պաստաթղթեր և շեշտել է ասելով. «Մենք իսկապես մորթեցինք հայերին»:
Այս նույն առումով, ամերիկացի հետազոտող Թոնի Թրինուութը ընդգծում է, որ թուրք բարձրաստիճան զինվորակններն հատուկ պարտականություն են ստանձնել` թուրքական արխիվներում գտնվող ու Հայոց Ցեղասպանության եղելությունը փաստող միլիոնավոր փաստաթղթերի ոչնչացնելուն:
Փաստաթղթում նաև նշված է , որ կենտրոնական և արևելյան Անատոլիայի (արևելյան Հայաստանի) տարածքում ապրող քաղաքացիները ամերիկյան դիվանագիտական պատվիրակությունների հետ իրենց զրույցների ընթացքում , ընդունում են, որ իրենց նախնիք ոճիր են գործել հայերի դեմ: Մյուս կողմից Թուրքիա այցելող շատ ամերիկացի հետազոտողներ նշում են, որ Ցեղասպանության հարցն այլևս «տաբու» չէ:

No comments:
Post a Comment