Monday, July 25, 2011

Հայ բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցուն

Tert.am. 24-7-2011- Աստանայում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 9 բռնցքամարտիկներ:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, հայ մարզիկներից առաջինը մրցասպարեզ է մտել 48կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, ով իր առաջին մրցամարտում առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ:
Այսօր մրցասպարեզ կմտնեն Հայաստանի հավաքականի ևս 2 մասնակիցներ: Աստանայում մեր թիմում ընդգրկված են նաև Հայրիկ Նազարյանը (46 կգ), Հենրիկ Հովհաննիսյանը (52 կգ), Վալերի Գալստյանը (54 կգ), Արշակ Գրիգորյանը (60 կգ), Ռադիկ Գրիգորյանը (63 կգ), Գոռ Ջևելեկյանը (66 կգ), Նարեկ Մանասյանը (70 կգ) եւ գերծանրքաշային Սերյոժա Հակոբյանը: Հիշեցնենք, որ վերջերս Հունգարիայում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Գոռ Ջևելեկյանն ու Նարեկ Մանասյանը դարձել էին բրոնզե մրցանակակիրներ:

No comments: