Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որից տեղեկանում են, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի՝ ԱՍԱԼԱ-ի թեմայով սկսած բանավեճը կուսակցության շարքերում զայրույթ է առաջացրել։
«Վերջերս «Ֆեյսբուքում» ոմն Սուրեն Սուրենյանցի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մասին սկսած բանավեճը զայրույթ առաջացրեց հայ իրականության առաջին քաղաքական կազմակերպության՝ իրավմամբ Մայր կուսակցության անունը կրող Հնչակյան կուսակցության շարքերում:
Ստեղծման առաջին իսկ օրվանից կանգնած լինելով ազգային ազատագրական պայքարի ակունքներում, Հնչակյան կուսակցության շարքերում աճել, դաստիարակվել ու գործել են բազում անվեհեր հայորդիների մի փայլուն համաստեղություն, որոնք իրենց կյանքի գնով կատարել են բազում սխրանքներ ու դարձել լեգենդ, հերոսության ու անձնազոհության տիպարներ:
Անմեղ գառ է արդյո՞ք Ս. Սուրենյանցը, երբ գրում է. «ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է՝ ինձ համար նույնքան զազրելի, որքան մյուս նմանատիպ կառույցները», թե՞ հոգին քսան արծաթով վաճառած անհայրենիք մի արարած:
Ըստ տխրահռչակ «քաղաքագետի» տեռորիստներ են Անդրանիկն ու Մեծն Մուրադը, Ժիրայր Մորուքն ու Փարամարզը, ինչպես նաև Աղբյուր Սերոբն ու Արաբոն, Սևքարեցի Սաքոն և բազում այլ քաջորդիներ: Իհարկե, Ս. Սուրենյանցի համար տեռորիստներ են իտալացի Գարիբալդին ու ռուս Դավիդովը, սերբ ու հունգար հայդուկները, Ֆաշիստական Գերմանիայի զորքերի թիկունքը բզկտող տասնյակ հազարավոր պարտիզաններ:
Տհաս «քաղաքագետի» կիսագրագետ մի արյունակից բարբաջում է. «...հնարավոր ա եղել Եռաբլուրում, Արցախն ազատագրելու համար զոհված իսկական հերոս տղերքի շիրիմների հարևանությամբ մի հուշաքար ու մի քանի խորհրդանշանական տապանաքարեր դնել ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչների հիշատակին»: Ի՞նչպիսի սրբապղծություն, ի՞նչպիսի հայրենադավանություն, ի՞նչպիսի նողկալի օրինակ:
Տխրահռչակ «քաղաքագետն» ու նրա դամքաշները ծանոթ են արդյո՞ք ԱՍԱԼԱ-ի մարտիկների կենսագրությանը, ծանոթ են արդյո՞ք, թե՛ Թեհրանում ինչպես գնդակահարվեց 18-ամյա Եղիա Քեշիշյանը, թե՛ նախքան մահապատիժը թուրքական բանտերում ինչ տանջանքների ենթարկվեցին Լևոն Էքմեջյանը, Մկրտիչ Մակարյանը, Զոհրաբ Սարգսյանը և մյուս քառասուն նահատակները, նախնադարյան մեթոդներով աչքի լույսից ի՞նչպես զրկեցին Ալեք Ենիկոմիշյանին:
Ի՞նչով են տարբերվում մեր տխրահռչակ «քաղաքագետն» ու նրա պաշտպանները թուրք ու ազերի այն բաշիբոզուկներից, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, մի ամբողջ ժողովրդի հայրենազրկումը, և ամենուր մեծ ու փոքր ամբիոններից վայրահաչում հայ ժողովրդի, նրա դարավոր պատմության ու ազգային սրբությունների դեմ:
Ազգային ոգին, ազգային-ազատագրական պայքարի գաղափարը արժեզրկելու, նսեմացնելու և այն ընդմիշտ թաղելու մարմաջն է օտար թշնամիների և նրանց ծախու խոսափողների այսօրվա աղմուկ-աղաղակի նպատակը: Բայց իզուր...
Այսօր կան ու կծնվեն նոր Անդրանիկներ ու Մուրադներ, նոր Սողոմոններ ու Ավոներ, նոր Ալեքներ ու Եղիաներ և օրեցօր նրանց շարքերը կամրապնդվեն, կլրացվեն: Մեկ նահատակ մարտիկի փոխարեն շարք կմտնեն տասը, քսանը, հարյուրը...
Հնչակյան կուսակցությունը խստիվ դատապարտում է խիղճն ու հոգին սատանային վաճառած ստահակների հայրենադավ մարմաջը և հայտարարում, որ իրենց կյանքը, գործը հայրենիքին նվիրաբերած հերոսները եղել են, կան ու կլինեն ինչպես անմար ատրուշաններ մեր արդար պայքարի ճանապարհին»,- ասվում է հնչակյանների հայտարարությունում:

No comments:
Post a Comment