Monday, August 29, 2011

Իրանի իշխանությունները խորհուրդ չեն տալիս ՆԱՏՕ-ին խառնվել Սիրիայի ներքին գործերին

Panorama.am. 29-8-2011- Իրանի իշխանությունները խորհուրդ չեն տալիս ՆԱՏՕ-ին խառնվել Սիրիայի ներքին գործերին: «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինիս խոսքերով, հյուսիսատլանտյան դաշինքը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու փոխարեն, «կընկղմվի» երկրի խնդիրների մեջ:
«Նրանց սպասում է այն ամենը ինչ տեղի ունեցավ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ վերջիններիս այդպես էլ չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքների»,- նշել է Ալի Աքբար Սալեհին:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:

No comments: