Tert.am. 29-8-2011- Կոսովո կատարած եռօրյա այցի վերջում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է փոքրամասնությունների եկեղեցական ունեցվածքի վերադարձի մասին Թուրքիայի կառավարության որոշմանը։ «Դա, ըստ էության, պատմական քայլ է: Այսօր թերթերն էլ եմ աչքի անցկացրել: Այդ քայլը որակվում է որպես փոքրամասնություններին ուղղված ժեստ: Սակայն, մեր տեսանկյունից, դա իրավունքների վերադարձն է` հավասար իրավունքներ ունեցող մեր քաղաքացիներին»,– հայտարարել է Դավութօղլուն։
Ինչպես հաղորդում է Akunq.net կայքը, Թուրքիայի արտգործնախարարը նաև ասել է, որ իրենք հույս ունեն, որ իրենց այդ քայլը օրինակ կծառայի այլ երկրների համար: «Այդ քայլը կարող է գեղեցիկ օրինակ դառնալ հատկապես Բալկանների և Հունաստանի համար, որոնց Օսմանյան Կայսրությունից փոխանցված մեր վաքֆային գույքերը պետք է վերադարձվեն թյուրքական ցեղերից ծագող մեր քաղաքացիներին»,– ասել է Դավութօղլուն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայի կառավարությունն այս հանգստյան օրերին մի որոշում էր ստորագրել, որը նախատեսում է վերադարձնել 1936 թվականից հետո բռնագրավված հրեական և քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը։

No comments:
Post a Comment