Monday, August 29, 2011

Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը պահանջում է Վրաստանի իշխանություններից «քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»

News.am. 29-8-2011- Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը պահանջում է Վրաստանի իշխանություններից «դադարեցնել սադրանքներն ու քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիթայայի հայտարարությունը, թե «Վրաստանը միանշանակ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման կողմնակիցն է»:
«Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը կարծում է, որ Վրաստանի պաշտոնատար անձանց նման հայտարարությունները սրում են առանց այն էլ լարված իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում: Մենք վճռականորեն պահանջում ենք Վրաստանի իշխանություններից դադարեցնել սադրանքներն ու քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

No comments: