Panorama.am. 10-8-2011- Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը ռազմաճակատում օգտագործել է Սադամ Հուսեյնի` վերանորոգման համար Բաքու ուղարկած ռազմական ինքնաթիռները, ինչը Բաղդադն այժմ հետ է պահանջում. գրում է «Ենի Մուսավաթը»:
Դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում արդիականացման և վերանորոգման համար Բաքու բերված ռազմական ինքնաթիռների հարցում Ադրբեջանի և Իրաքի միջև անհամաձայնություն է առաջացել: Իրաքը Ադրբեջանից պահանջում է հետ վերադարձնել 22 տարի առաջ` 1989 թ-ին ԽՍՀՄ զինված ուժերի` Նասոսնի (այժմ Զեյնալաբդին Թաղիև) ավանում գտնվող Ավիացիոն վերանորոգման գործարան ուղարկված ռազմական ինքնաթիռները:
Ադրբեջանի կառավարության աղբյուրներից «Ենի Մուսավաթ»-ին հայտնի է դարձել, որ անցյալ դարի 80-ականների վերջին իրանա-իրաքյան պատերազմից հետո շարքից դուրս եկած բավական մեծ թվով ռազմական ինքնաթիռներ վերանորոգման համար Իրաքն ուղարկել է Նասոսնիի գործարան: Այն ժամանակ ԽՍՀՄ-ում արտադրված և Մերձավոր Արևելքի երկրներին վաճառված ՄԻԳ-23, Սու Ու, ՏՈւ-16, ՄԻԳ-21 մարտական ինքնաթիռների վերանորոգումն ու արդիականացումն իրագործվում էր միայն Նասոսնիում: Այդ ինքնաթիռների մեծ մասը Իրաքի այն ժամանակվա նախագահ Սադամ Հուսեյնի համաձայնությամբ ադրբեջանական կողմը վերանորոգել և օգտագործել է Ղարաբաղի դեմ մարտերում: Այդ մարտերում դրանցից մի քանիսը հայերի կողմից ոչնչացվել է:
Անցյալ տարվա վերջին իրաքյան կողմը պաշտոնական Բաքվի հետ ինքնաթիռները վերադարձնելու մասին բանակցություններ է սկսել: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ անտեղյակ է` ԽՍՀՄ ժամանակաշրջանում վերանորոգման համար Նասոսնի ուղարկված բոլոր ինքնաթիռների ճակատագրից և դրա համար պետք է դիմել ԽՍՀՄ ժառանգորդ Ռուսաստանին:
«Սակայն խնդիրը նրանում է, որ Սադամ Հուսեյնի թույլտվությամբ` 1992 թ-ին Ադրբեջանը Իրաքի մարտական ինքնաթիռներն օգտագործել է Ղարաբաղում, որոնցից մի քանիսը կործանվել են ղարաբաղյան պատերազմում: Պաշտոնական Բաքուն հուսադրված է, որ այդ հարցը լուծում կստանա բանակցություններում»,- հայտնում է «Ենի Մուսավաթը»:

No comments:
Post a Comment