News.am. 11-8-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Էմիլ Դանիելյանի հոդվածը` հրապարակված «The Jamestown Foundation»-ի կայքում:
Վերջերս, ցույց տալով իր նրբանկատ հավասարակշիռ մոտեցումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ` Հայաստանը հայտարարեց Զինված ուժերի հետագա բարեփոխման մասին, որը բխում է ՆԱՏՕ-ի հետ աճող կապերից: Չվախենալով Մոսկվայի բացասական արձագանքից` պաշտոնական Երեւանը մեծացնում է համագործակցությունը Վաշինգտոնի հետ` ՆԱՏՕ-ի շրջանակում եւ երկկողմանի հարթությունում: ԱՄՆ-ի եւ Հայաստանի զինվորականները պայմանավորվել են մոտ ապագայում առաջին անգամ անցկացնել համատեղ զորավարժանք:
Հուլիսի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա էին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան Խորհրդի անդամների հետ ամենամյա հանդիպմանը: Պաշտոնական աղբյուրները Երեւանում հայտարարեցին, որ նրանք ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել են արեւմտյան դաշինքի հետ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի` IPAP-ի ընթացքի մասին:
Օհանյանն ասել է, որ IPAP-ի համաձայն, Հայաստանի Կառավարությունը ռազմական հարցերի եւ անվտանգության մարտահրավերների վերջին «ռազմավարական վերանայման» շրջանակում մշակել է Հայաստանի Զինված ուժերի զարգացման 2011-2015թթ. միջնաժամկետ ծրագիր, որը կապահովի պաշտպանական կառավարումը ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության հիման վրա:
ՀՀ ՊՆ-ն հուլիսի 27-ի հայտարարությունում նաեւ նշեց, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն այժմ աշխատում են համագործակցության նոր մոդիֆիկացիայի վրա: Սակայն մանրամասներ չներկայացվեցին:
Բրյուսելի հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուի ու նրա տեղակալ Սելեստա Ուոլանդերի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից գրեթե անմիջապես հետ: ՀՀ ՊՆ-ի հուլիսի 22-ի հայտարարությունում նշվում էր, որ «կողմերը համագործակցության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել եւ քննարկել են հայկական ռազմավարական վերանայումն ու նախանշել են «ապագայում համագործակցելու նոր ոլորտներ»:
ԱՄՆ-ի եւ Հայաստանի զորքերը մինչեւ այժմ միասին մարզվել են միայն ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժանքներում: Նրանց առաջին երկկողմանի զորավարժանքը դժվար թե դուր գա Ռուսաստանին, որը մնում է Հայաստանի գլխավոր ռազմական դաշնակիցը:
Ռուսաստանի մտավախությունները ցրելու համար Տոնոյանը, որը երկար տարիներ եղել է Հայաստանի ռազմական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, Վաշինգտոնի այցից ընդամենը մի քանի օր անց մեկնեց Մոսկվա:
Նա հանդիպեց Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Ի դեպ, նախատեսվում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես զորավարժանքներ կանցկացնի Հայաստանում հոկտեմբերին:
Մոսկվան նյարդայնանում է նախկին ԽՍՀՄ տարածքի անվտանգության ոլորտում Արեւմուտքի որեւէ դերակատարությունից, սակայն Ռուսաստանը պետք է վստահ լինի, որ քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը` Հայաստանը պաշտպանութան եւ անվտանգության ոլորտներում կշարունակի զգալիորեն ապավինել Մոսկվային:
Արեւմտյան պաշտոնյաները ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ժեստից հետո բազմիցս գովել են Հայաստանի առաջնորդներին: Մի բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ այս տարեսկզբին մասնավոր կարգով Օհանյանին անվանեց «գերազանց գործընկեր» Վաշինգտոնի համար:

No comments:
Post a Comment