Tuesday, September 27, 2011

Գյուլն ու Էրդողանն իրենց տեղերը կփոխեն Պուտինի և Մեդվեդևի օրինակով. Milliyet

Tert.am. 26-9-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղերով կփոխվեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի օրինակով։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը՝ անդրադառնալով Ռուսաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին։
«Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2014թ., և գաղտնիք չէ, որ Էրդողանը ցանկանում է ժողովրդի քվեով ընտրված առաջին նախագահը դառնալ։ Դրա համար Էրդողանը պետք է 1 տարի առաջ վայր դնի մանդատը, որից հետո կկարողանա առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Եվ մինչև 2015թ. Թուրքիան կմնա առանց վարչապետ։ Այդ ընթացքում սպասվում է, որ իշխող կուսակցությունը կգլխավորի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն»,– գրում է թուրքական պարբերականը՝ ավելացնելով. «2015թ. համար ամենահավանական սցենարն այն է, որ Էրդողանն ու Գյուլը տեղերով կփոխվեն Մեդվեդևի և Պուտինի օրինակով»։

No comments: