Tert.am. 5-10-2011- Եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան չլուծի ղարաբաղյան հիմնախնդիրը, գոնե կնվազեցնի առաջիկայում Հայաստանի կողմից պատերազմ սկսելու վտանգը։ Այս մասին SalamNews–ին ասել է «Ռեալ» շարժման համանախագահ, քաղաքագետ Իլգար Մամեդովը։
Ընդգծելով, որ առաջիկա տարիներին Ադրբեջանի քաղաքական և տնտեսական առավելությունը զգալիորեն կմեծանա Հայաստանի նկատմամբ, ադրբեջանցի քաղաքագետն ասել է. «Ադրբեջանի բնակչության թիվն ավելանում է, իսկ Հայաստանինը՝ նվազում։ Այդ պատճառով հայերը Ռուսաստանի աջակցությամբ կարող են պատերազմ սկսել։ Այդ պատերազմը վտանգավոր կլինի Ադրբեջանի համար, եթե այն սկսվի առաջիկայում»։
Նշելով, որ Հայաստանը փորձելու է Ադրբեջանի համար ստեղծել տնտեսական և քաղաքական խնդիրներ, Մամեդովն ասել է. «Հայաստանի պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում հնչում են հայտարարություններ այն մասին, որ Ադրբեջանն արագորեն հզորանում է։ Այդ հայտարարություններն ուղղված են Ադրբեջանին հակամարտության մեջ ներքաշելուն։ Սակայն Ադրբեջանն անում է հնարավորինը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»։

No comments:
Post a Comment