Panorama.am. 6-10-2011- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծեն հայերն ու ադրբեջանցիները, իսկ միջնորդները կարող են միայն օգնել: «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
«Ֆրանսիայի և Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ ամենախոր վիշտն անգամ կարելի է մեղմացնել, որ նույնիսկ ամենախոր ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել: Երբ մեր երկու երկրները ընտրություն կատարեցին դեպի հաշտություն, նրանք մի քանի տասնամյակների ընթացքում արդեն երեք անգամ հակամարտության մեջ էին մտել: Առաջին Աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան պատերազմել են անասելի դաժանությամբ և սարսափներով ու դաժանություններով լի Երկրորդ աշխարհամարտի փլատակների վրա ուժ գտան հաշտվելու և հավասարը չունեցող բարեկամություն կառուցելու: Այդ բարեկամությունը այսօր դարձել է եվրոպական շինարարության հենասյունը: Դրան հասնելու համար անհրաժեշտ եղան այնպիսի բացառիկ անձնավորություններ ու պայծառատեսներ, ինչպիսիք էին գեներալ դը Գոլը և կանցլեր Ադենաուերը, ովքեր խաղաղություն հաստատելու համարձակություն դրսևորեցին: Քանի որ, այո, հաճախ ավելի շատ խիզախություն է հարկավոր խաղաղություն հաստատելու, քան պատերազմը շարունակելու համար: Լինելով իսկական պետական այրեր, պատերազմից ընդամենը մի քանի տարի անց, նրանք կարողացան համոզել իրենց ժողովուրդներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի` իր ատելությունը հաղթահարելու և հաշտության և համագործակցության ուղին բռնելու համար: Հենց այս ուղին է, որ դուք, հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեր համար նույնպես եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն և ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները»,- նշել է Նիկոլ Սարկոզին:
Նրա խոսքով, իրենք լավ են պատկերացնում Արցախի արժքը Հայաստաի համար. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած և այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը և գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ Նախագահ Ալիևին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երևան իմ այցից հետո»:
Անդրադառնալով տարածաշրջանում ԵՄ ակտիվացմանն ու ղարբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր ներգրավմանը` Նիկոլա Սարոկզին ասել է. «Վերջին տարիներին Եվրամիությունն ուժեղացրել է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, և դա ինձ ուրախացնում է: ԵՄ-ն դա արել է նախ Եվրոպական Հարևանության Քաղաքականության միջոցով, հետո` Արևելյան Գործընկերության շրջանակներում, որին Ֆրանսիան սատարել էր ամենասկզբից, 2009-ից: Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունը ավելի սերտ կապեր հաստատի տարածաշրջանի երկրների հետ` սկսած Հայաստանից: Եվրամիության համար Կովկասը ռազմավարական տարածաշրջան է և Եվրամիության հետ ասոցացման և գործընկերության կապերը կօժանդակեն բարեկեցությանը, ժողովրդավարության ամրապնդմանը և երկխոսությանը կովկասյան երեք երկրներում»:
Միաժամանակ նա ակնարկել է, որ կարգավորման գործում միջնորդական առաքելության ներկայիս ձևաչափը փոփխություն կրել չի կարող: «ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին սատարելու համար կա ձևաչափ` Մինսկի խումբը: Խմբի համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը վայելում է երկու կողմերի վստահությունը և լիովին ներգրավված է նրանց հետ հակամարտության կարգավորման պայմանները սահմանելու համար: Բայց նախ դուք` հայերդ և ադրբեջանցինը, պետք է այդ ճանապարհը գտնեք: Մենք կարող ենք օգնել, կարող ենք ձեզ ուղեկցել, սակայն մենք չենք կարող խաղաղություն հաստատել ձեր փոխարեն»,- նշել է նա:

No comments:
Post a Comment