Thursday, October 6, 2011

Մութալիբովը դժգոհ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քրիստոնյա են

Tert.am. 6-10-2011- «Այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, քրիստոնեական պետություններ են, պայմաններ է ստեղծում հայկական օկուպացիայի համար»։ Այս մասին SalamNews–ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը։
Ընդգծելով, թե Հայաստանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունն աշխարհին ներկայացնել որպես մուսուլմանա–քրիստոնեական պատերազմ, Մութալիբովն ասել է. «Բնականաբար, դա նվազագույնի է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ճնշումները։ Հայերն օգտվում են այն բանից, որ ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Ռուսաստանը քրիստոնեական պետություններ են։ Այդ պատճառով Ադրբեջանը պետք է իրականացնի այնպիսի արտաքին քաղաքականություն, որ ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Ռուսաստանը գոհ մնան։ Ադրբեջանն Արևմուտքի և Արևելքի միջև պետք է կամուրջի դերակատարություն ստանձնի, պետք է հավասարակշռություն ապահովի քրիստոնեական և մուսուլմանական աշխարհների միջև։ Եթե Ադրբեջանին հաջողվի ապահովել այդ հավասարակշռությունը, Հայաստանը չի կարող դրանից օգտվել»։

No comments: