Tert.am. 6-10-2011- Հայաստանում չկա հոգեորսության մասին օրենք, չկա անգամ հոգեորսության կոնկրետ սահմանում: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց փասատաբան Վարդուհի Էլբակյանը, ով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության դեմ դատական հայց ներկայացրած Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի դատապաշտպանն է: Նրա խոսքով՝ ԱԺ-ում անընդհատ քննարկումներ են տեղի ունենում, սակայն ժամանակն է, որ դրա վերաբերյալ պետք է համապատասխան որոշում կայացվի:
«Ընդամենը Հայաստանում գործում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որն ընդունվել է 1991 թվականին, որը, ըստ իս, պետք է ենթարկվի փոփոխությունների»,- ասաց նա:
Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է, որ կան աղանդներ, որ իրոք ապակառուցողական են:
«Ակնհայտ է, որ նրանք կրոնական նպատակներ չեն հետապնդում, նրանք շահագրգռված չեն, որ հասարակությունը Աստծուն հավատա։ Նրանց նպատակն է իրենց խմբի մեջ ներքաշել և շահագործել այդ խմբի անդամներին իրենց հետին նպատակների համար»:
Խուդոյանը աղանդների ազդեցության միջոցները բաժանում է խմբերի:
«Ինչպես գցել ցանցը՝ հիպնոս, թուլացած, հոգնած: Նրանք մոտենում են մարդկանց, ովքեր ինչ-որ խնդիր ունեն: Միջոցների մի ամբողջ խումբ ուղղված է «ես»-ը կոտրելուն, կամքը կոտրելուն: Դրան է ուղղված անընդհատ մեղքի զգացողության ներշնչումը: Տեսեք՝ Եհովայի վկաները արգելում են սեղաններ գցել, ուրախություններ կազմակերպել: Տխուր մարդու իմունիտետը թուլացած է: Նրանք թուլացնում են մարդուն, որ կարողանան ներգործությունն ապահովել: Մեկ այլ միջոց է հնարավորինս սահամանափակել խմբից դուրս շփումները»,- ասաց հոգեբանը:
Ըստ նրա՝ նպատակադրված միջոցառումներ աղանդները նույնպես ունեն, որոնցով հակապետական ակտիվություն են ծավալում:
«Ի՞նչ է նշանակում՝ բանակում չծառայելը։ Օրինակ ես թուրքերի տեղը լինեի, կֆինանսավորեի մեր թշնամիներին, եթե չեն ֆինանսավորում: Ո՞վ պիտի ձեր հայրենիքը, ընտանիքը պաշտպանի: Բանտ են նստում, բայց չեն ծառայում: Արդեն պետության, ազգի դեմ է ուղղված, սա արդեն վկայում է, որ ինչ-որ հետին նպատակներ կան»,- ասաց նա՝ հավելելով. «Դրա համար էլ մենք հաճախ լսում ենք, որ այս կամ այն աղանդը կապված է ռազմական, պետական ազդեցությունների հետ: Հակապետական ակտիվություն են ծավալում»:

No comments:
Post a Comment