Thursday, October 6, 2011

Սարկոզի. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաշտեցման գործընթացն այսօր փակուղում է, եւ ես խորապես ցավում եմ դրա համար

News.am. 6-10-2011- Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաշտեցման գործընթացն այսօր փակուղում է, եւ ես խորապես ցավում եմ դրա համար։ Այս մասին Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին արձանագրությունների ստորագրումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մեծ հույսեր արթնացրեց: Հաշտեցման այդ գործընթացն այսօր փակուղում է: Ես խորապես ցավում եմ դրա համար»,-նշել է նա՝ միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ գործընթացը շուտով կվերսկսվի։
«Նախագահ Սարգսյանը խոհեմություն եւ հեռատեսություն ցուցաբերեց` Փարիզում կայացած մեր հանդիպումներից մեկի հաջորդ օրը հայտարարելով, որ Հայաստանը պատրաստակամ է վավերացնելու այդ արձանագրությունները, երբ Թուրքիան դրան պատրաստ կլինի: Հուսով եմ, որ գործընթացը շուտով կվերսկսվի»,- ասել է Սարկոզին։

No comments: