«ԱԶԳ», 06-10-2011- Վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել դեռեւս 2002 թ.-ին, առ այսօր շարունակում է միանձնյա իշխել: Անցած տարիներին այս կուսակցության կազմած կառավարությունները, որ հաջորդաբար գլխավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձեռնամուխ են եղել երկրում կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը:
Դրանցից թերեւս պետք է առանձնացնել երկրի քաղաքական կյանքում բանակի ավանդական դերի նվազեցումը, խոսքի ազատության հետ էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքների ընդարձակումը, որոնց շրջանակներում ի հայտ են եկել բազմաթիվ հրապարակումներ Հայոց ցեղասպանության մասին, ճանաչվել է քրդերի գոյության եւ քրդական հարցի առկայության փաստը երկրում: Ավելինՙ Դերսիմի ապստամբության հետ կապված իրադարձությունները բնութագրվել են որպես «Դերսիմի կոտորածներ»:
Հատկապես 2005 թ.-ին Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունների սկզբնավորումից հետո նկատելի դարձած այս երեւույթները աննախադեպ են ինչպես թուրքական իրականության, այնպես էլ Թուրքիայի պատմության մեջ: Աննախադեպ են նաեւ երկրի հայ, հույն, հրեա փոքրամասնություններից առգրավված համայնքային կալվածքները սեփականատերերին վերադարձնելու վարչապետ Էրդողանի կառավարության օգոստոսի վերջին արձակած օրենքի ուժ ունեցող հրամանագիրը:
Այլ կերպ, իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանություններն ու վարչապետ Էրդողանի կառավարությունը երկրում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելիս, պատճառներից անկախ, բարեհաճ են եղել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների հանդեպ, սակայն նախորդների համեմատ միայն: Այդ իսկ պատճառով Էլ Էրդողանի կառավարության բոլոր ձեռնարկումները, որոնք էությամբ դրական են, կիսատ են մնում, իսկ նախաձեռնություններն ընթացքից ձախողվում են:
Այդ պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների հետ կապված խնդիրները ոչ թե լուծում են գտնում, այլ ձգձգվում են: Դա հատկապես նկատելի է թուրքահայերի պարագայում, քանի որ նրանք տասնյակ տարիներ Թուրքիայում դիտարկվել են որպես ազգային անվտանգության սպառնալիք, թուրքական պետության հայկական դավադրության որոնումները հայերի նկատմամբ թշնամանք է սերմանել հասարակության մեջ եւ պետական չդադարող հալածանքների հետեւանքով հայատյացությունը դարձել է թուրքական իրականության առանձնահատկությունը:
Ինչպես երեւում է, թուրք հասարակության մեջ հայերի նկատմամբ թշնամանքի, իսկ թուրքական իրականության մեջ հայատյացության արմատավորման պատճառը դարձած հալածանքները, չնայած երկրում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների, պահպանվում են Թուրքիայում, պարզապես դրանց ձեւերն են փոխվում: Սա նշանակում է, որ հալածանքների հիմքում ընկած է պետական քաղաքականությունը, այլ ոչ թեՙ կառավարական: Ի դեպ, պետականըՙ որպես քաղաքականություն, ի տարբերություն կառավարականի, լինում է կայուն, իրականացվում է հետեւողականորեն եւ չի կրում իշխանափոխության հնարավոր ազդեցությունը:
Ինչո՞վ է պայմանավորված հայերի հանդեպ թշնամանքն ու հայատյացությունը, որո՞նք են դրանց դրսեւորումները Թուրքիայում: Այս հարցին, «Էվրենսել» թերթի հոկտեմբերի 5-ի համարում, պատասխանում է Մեհմեդ Աքգյուլը, հակիրճ, բայց բովանդակալից հոդվածով: Նա գրում է, որ Շիշլիի հայկական վարժարանի մուտքին փակցված «Երանի նրան, ով իրեն թուրք է անվանում» մակագրությամբ ցուցատախտակը հալածական քաղաքականության դրսեւորում է, ինչպես նաեւ հայ աշակերտներին ճնշելու հավելյալ լծակ: Ուսուցիչներն ու իրավաբանները, ըստ հեղինակի, դատապարտելով այս երեւույթը, դա պայմանավորել են երկրում առկա ռասիզմի եւ խտրականության դսեւորումներով:
Կրթական համակարգի աշխատողների միության նախագահ Ունսալ Յըլդըզը, պատասխանելով հոդվածագրի հարցին, նշել է, որ երկրում ռասիզմը եւ խտրականությունը թուրքական կրթական համակարգն է խրախուսում, «Մեկ լեզու, մեկ ազգ եւ մեկ հայրենիք» կարգախոսով այս համակարգը բացահայտ միջամտում է աշակերտների ազգային ինքնագիտակցությանը:
Հոդվածագիրը ցուցատախտակի առնչությամբ դիմել է նաեւ փաստաբան Էրդալ Դողանին: Ահա թե ինչ է ասել. «Դա այս հողերում 150 տարվա վաղեմություն ունեցող ռասիզմի եւ խտրականության հետեւանքն է: Երկրում առ այսօր շարունակում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, հայկական կոտորածների մասնակիցների անուններով կոչել հայկական վարժարաններն ու հայերով բնակեցված փողոցները: Օրինակ, հայկական մի վարժարանի տալիս են Թալեաթ փաշայի անունը, իսկ հայերով բնակեցված թաղի պողոտան կոչում են «Էրգենեքոն»: Ցավոք, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունը ռասիստական այս մոտեցումն ու խտրականությունը վերացնելու ուղղությամբ ոչինչ չարեց»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment