Tuesday, October 25, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքվի հայկական եկեղեցի

Tert.am. 24-10-2011- Այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այցելել են Բաքվի հայկական եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է Trend–ը։
Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բաքվի հայկական եկեղեցի էին այցելել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամները։

No comments: