Tuesday, October 25, 2011

Իրան. Nabucco-ն «մեռած նախագիծ է»

News.am. 24-10-2011- Իրանը պատրաստ է գազ առաքել Իրանից Եվրոպա Թուրքմենստանի տարածքով: Այդ երթուղին տնտեսապես առավել ձեռնտուն է:
Ինչ վերաբերում է Nabucco գազատարի նախագծին, ինչպես նշել է Իրանի գազի առաքման պետական ընկերության կառավարիչ Հոսեյն Բիդարմաղզը, դա «մեռած նախագիծ» է, իսկ 2009-ին համաձայնագրի ստորագրումից հետո որեւէ քայլ չի արվել կառույցի շինարարության համար, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Tehran Times-ը:
Միեւնույն ժամանակ Հունգարիայի ազգային զարգացման նախարար Թամաշ Ֆելեջին կասկածի տակ է առել Nabucco-ի շինարարության նպատակահարմարությունը, հաղորդում է Reuters-ը: Նա հայտարարել է, թե շինարարության արժեքը կարող է կազմել 26 միլիարդ եվրո` նախատեսվածից 4 անգամ ավելի: Nabucco-ով հումքի առեւտրային առաքումները ծրագրում են սկսել 2017թ.: Գազատարի շինարարության սկիզբը նախատեսված է 2013թ.:

No comments: