
«Իսկ ինչու՞ ոչ: Նախադեպերի պակաս չկա: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը անկախ պետություններ են դարձել իրականացնելով իրենց ինքնորոշման իրավունքը: Այդ դեպքում, ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման պակաս իրավունք ունենա, քան այս արևի տակ որևէ այլ ժողովուրդ: Այն սկզբունքները, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից և որոնք հնչեցվել են նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի կողմից Մեծ ութնյակի երեք գագաթնաժողովներում՝ լ՛Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում, խոսում են հենց ինքնորոշման իրավունքի մասին»,-հիշեցրել է արտգործնախարարը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով, որը պետք է միջազգային իրավական ուժ ունենա։ «Դրանով ամեն ինչ ասված է, և միայն մենք չէ, որ համոզված ենք դրանում»,- ասել է Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչքանով է հավանականությունը, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ և վերածվել ռազմական դիմակայության, ՀՀ ԱԳ նախարարն ասել է.
«Հաշվի առնելով այն ռազմական հռետորաբանությունը, որը հնչում է Բաքվում, սակայն ոչ միայն դա, այլև կոնկրետ քայլերը` ռազմական բյուջեի 20 անգամ ավելացումը, շփման գծում սադրանքները, շատ այլ բաներ, երբ Ադրբեջանը բացեիբաց պատրաստվում է պատերազմի և անգամ պարծենում դրանով, կարող եմ ասել, որ իրավիճակը հեշտ չէ: Պետք է աչալուրջ լինել: Միջազգային հանրությունը բազմիցս է Ադրբեջանին զգուշացրել ուժի կիրառման նոր փորձի ոչ միայն անընդունելի լինելու, այլև անթույլատրելիության մասին: Նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից շատ ուժեղ և հստակ ուղերձ եղավ Դովիլից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այն, որ հենց ուժի կիրառումն է պատճառ դարձել հակամարտությանը, և որ նոր ուժի կիրառումը կարժանանա միջազգային հանրության խիստ դատապարտմանը, պետք է որ լրջորեն դիտարկվի նրանց կողմից» - ասել է Նալբանդյանը:
No comments:
Post a Comment