Monday, October 24, 2011

Հայ-թուրքական արձանագրություններն առայժմ առկախված են ԱԺ օրակարգում

Tert.am. 24-10-2011- «Հայ-թուրքական արձանագրությունների հարցը, ծանր բեռ մնալով Ազգային ժողովի օրակարգում, անցնում է օրակարգից օրակարգ, նստաշրջանից նստաշրջան»,- ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր մեկնարկած քառօրյայի օրակարգի հաստատման ընթացքում` հարցադրում կատարելով` քաղաքական մեծամասնությունը չի պատարաստվում արդյոք հստակություն մտցնել գործընթացում և հանել օրակարգից:
ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանը նշեց, որ դա նախագահի լիազորությունների շրջանակում է: «Ես համոզված եմ, որ նա հասկանում է բոլոր քայլերը և ժամանակի ընթացքում այդ խնդրին կտա լուծում: Նա արտաքին քաղաքականության պատասխանատուն է և ավելի լավ է տեղեկացված այդ խնդիրներից: Եթե ժամանակը գա, անպայման կառաջարկի: Ուստի առայժմ դրանք առկախված են օրակարգում»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

No comments: