Monday, October 24, 2011

Դմիտրի Մեդվեդեւ. Ղարաբաղյան խնդրի արդար լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով

News.am. 24-10-2011- Ղարաբաղյան խնդրի արդար լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
Երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ գնահատականներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ես անձամբ վստահ եմ, որ ԼՂ խնդրի արդար լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ քիչ բան չի արվել, այդ թվում Ռուսաստանի մասնակցությամբ:
«Անհրաժեշտ է այսուհետ եւս նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ուղիղ շփումների կազմակերպման առումով»,-հայտարարել է Մեդվեդեւը:

No comments: