
Ի պատասխան այն հարցի, թե «Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցով գտնվելու է Մոսկվայում։ Կարծիքներ կան այն մասին, թե նա գնում է օգնություն խնդրելու, քանի որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ահավոր վիճակում։ Ինչ եք կարծում, այդ խնդրանքները չե՞ն զզվեցրել Մոսկվային», Կարավաևն ասել է. «Ես կասեմ այսպես՝ Մոսկվայի համար Հայաստանի հետ աշխատելն այլևս դժվար է, սակայն մերժել նրան դժվար թե հնարավոր լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինը հերթական անգամ նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո որոշել է որդեգրել հետխորհրդային տարածքի ինտեգրացման ռազմավարությունը, որի շրջանակում ներառված է նաև Հարավային Կովկասը»։
Ընդգծելով, որ Հայաստանի տնտեսական ակտիվները կենտրոնացած են Մոսկվայի ձեռքում, ռուս փորձագետն ասել է. «20 տարիների ընթացքում Հայաստանը ԽՍՀՄ–ից ժառանգած արդյունաբերական կապիտալը փոխեց Ռուսաստանի կողմից իր անվտանգության երաշխիքների հետ։ Իսկ այս ամենը վերջնականապես ամրապնդվեց, հավանաբար, Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության երկարաձգման մասին համաձայնագրի ստորագրմամբ»։
Կարավաևն ասել է, որ եթե Մոսկվան մերժի Հայաստանին, չի բացառվում՝ Երևանը փոխի իր արտաքին քաղաքական ուղեգիծը։
«Երբ Երևանից գալիս են և ասում, որ «Մենք շարունակելու ենք մինչև հիմա որդեգրած մեր ուղեգիծը, միայն մեզ գումար տվեք», ընդհանուր առմամբ, Մոսկվան համաձայնում է։ Կրեմլում հասկանում են, որ այդ գումարները գնում են իշխող էլիտայի աջակցությանը»,– ասել է փորձագետը՝ ավելացնելով. »Հակառ դեպքում, Հայաստանի իշխանությունները կարող են ավելի ազատ լողալ՝ փորձելով իրենց անվտանգության և տնտեսական կայունության հովանավորներ գտնել այլ վայրերում։ Այնպես որ, Ռուսաստանը ստիպված է վճարել հայկական քաղաքականության և հայկական ուղեգծի համար»։
No comments:
Post a Comment