Monday, December 26, 2011

Թեհրանն ու Երևանը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնել. Իրանի արտգործնախարար

Tert.am. 26-12-2011- Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին իրանական IRNA գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ ապրանքաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնել։
Արտգործնախարարը ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած պատվիրակության՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա առևտրային պոտենցիալը։
«Հայաստանն Իրանի կարևոր հարևանն է, և երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվել են 1991թ. ի վեր, երբ Հայաստանն անկախացավ նախկին Սովետական Միությունից»,–հավելել է նա։

No comments: