Monday, December 26, 2011

Ռուսաստանը շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

Tert.am. 26-12-2011- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ասել է, թե հաջորդ տարի Ռուսաստանը շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ։
«Ճգնաժամերի և հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանն աջակցելն, ավանդույթի համաձայն, մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Կորեայի թերակղզում, Մերձավոր Արևելքում առկա իրադրությունն, իրավիճակն Աֆղանստանում և Պակիստանում մեր ուշադրության կենտրում են լինելու։ Մտադիր ենք շարունակել ակտիվ ջանքեր գործադրել ԱՊՀ տարածքում հակամարտությունների, առաջին հերթին, ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»,–նշել է Լավրովը։

No comments: