Tert.am. 28-12-2011- Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե այս տարի Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 30 միլիոնը։ «Մենք Թուրքիայի զբոսաշրջության զարգացմամբ զբաղվում ենք անցած դարի 80–ական թվականներից։ Այս տարի առաջին անգամ զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 30 միլիոնը։ Անցած տարվա համեմատությամբ՝ 17 տոկոս աճ է արձանագրվել, իսկ շահույթը 23–25 մլրդ դոլար է կազմել»,–ասել է նա։
Wednesday, December 28, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment