Wednesday, December 28, 2011

Թուրքիան թույլտվություն է տվել «Հարավային հոսք» գազամուղի շինարարության համար

News.am. 28-12-2011- Թուրքիան թույլտվություն է տվել «Հարավային հոսք» գազամուղի շինարարության համար: Այդ մասին դեկտեմբերի 28–ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հետ բանակցությունների ընթացքում ռուսական կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել թուրքական կառավարությանը Գազպրոմին Թուրքիայի տնտեսական գոտում «Հարավային հոսք» գազամուղի խողովակաշարի կառուցման համար վերջնական թույլտվություն տալու կապակցությամբ:
Նա հավաստիացրել է, որ գազամուղը նպաստելու է «էներգակիրների` եվրոպական շուկա կայուն մատարարմանը»: Հույս հայտնելով, որ ներկայիս բանակցությունները ոչ թե վերջանակետ են, այլ հերթական փուլ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացման գործում` Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կառավարությունը շարունակելու է պաշտպանել ռուս-թուրքական նախագծերը եւ նախաձեռնությունները էներգետիկայի ոլորտում:
«Հարավային հոսք»-ը գազամուղի նախագիծ է, որը անցնում է Սեւ եւ Ադրիատիկ ծովերի հատակով եւ մի շարք եվրոպական պետությունների տարածքով:

No comments: