Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցի ժամանակ բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Երբ Ահմադինեժադը հերթով մոտեցել է հայկական կողմի պատվիրակության անդամներին և ձեռքով բարևել բոլորին, վերջինս օդում է թոդել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ իրեն պարզած ձեռքը։ Բանն այն է, որ մուսուլմանական երկրներում ընդունված չէ ձեռքով բարևել կանանց, և կանայք էլ տղամարդկանց բարևելու համար ձեռք չեն մեկնում, և նման դեպքում արարողակարգում նախատեսվում է միայն գլխի թեթևակի շարժում՝ ի նշան բարևի։ Մինչդեռ, ինչպես երևում է, հայկական պատվիրակության անդամները կամ տեղյակ չեն եղել այս արարողակարգին, կամ՝ թքած են ունեցել, ինչի արդյունբում էլ Հրանուշ Հակոբյանը բարևելու համար ձեռքը մեկնել էր Մահմուդ Ահմադինեժադին, և այն մնացել էր օդում։
Saturday, December 24, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment