Tuesday, December 27, 2011

Շառլ Ազնավուրը շնորհակալական նամակ է ուղարկել Սարկոզիին

Tert.am. 27-12-2011- Շառլ Ազնավուրը շնորհակալական նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
«Դուք բազմիցս արտահայտվել եք ցեղասպանության հերքումը դատապարտելու կոչով, հիշեցնելով, որ խոսքի ազատությունը չի ենթադրում պատմության աղավաղում, կամ էլ պատմական իրադարձությունների ժխտում:
Արդեն 10 տարի է ինչ Ֆրանսիան հպարտության զգացումով ոգեշնչել է 500.000 ֆրանսիացու, որոնք հայկական արմատներ ունեն`դառնալով այն երկրներից մեկը, որը օրենքով ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այսօր մենք հպարտ ենք, որ մեր Ազգային ժողովը պաշտպանեց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը»,-իր նամակում գրել է հայտնի շանսոնյեն:

No comments: