Tert.am. 28-12-2011- Թուրքիան մտադիր է Քուր գետի վերին հոսանքի վրա կառուցել Բեշիքիյա հիդրոէլեկտրոկայանը, ինչի համար անհրաժեշտ է լինելու փոխել Քուր գետի հունը և այն թափվելու է ոչ թե Կասպից, այլ Սև ծովը, ինչը Վրաստանի և Ադրբեջանի համար բնապահպանական աղետ կդառնա: Թուրքական կողմի հավաստմամբ, նախագիծն արդեն պատրաստ է, ավելին, այն իբր քննարկվել է թուրքական խորհրդարանական պատվիրակության` Վրաստան կատարած այցի ընթացքում:
Ռուսական Незвисимая Газета-ն գրում է, որ Արդահանի մարզում կառուցվելիք կայանի` տեղանքի պայմաններում արդյունավետ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ կլինի փոխել գետի հունը: Սակայն դա առանց Քուրի կթողնի Վրաստանն ու Ադրբեջանը: Վերջինի համար գետն ընդհանրապես կենսական նշանակություն ունի, քանի որ Քուրով է լցվում Մինգեչաուրի ջրամբարը, որի կորուստ Բաքուն չի կարող իրեն թույլ տալ: Վրացական «Ռեզոնանսի» պարբերականի տեղեկություններով, նախագիծը նույնիսկ քննարկվել է ամենաբարձր մակարդակում` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ընթացքում:
Վրաստանի ընդդիմադիր Քրիստոնյա-դեմոկրատական խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիորգի Թարգամաձեն հայտնել է, որ հարցը մտահոգություն է առաջացրել և խնդրի շուրջ անընդհատ կապ է պահպանվում Անկարայի հետ: Նրա կարծիքով Քուրի հունի փոփոխությունը աղետալի կլինի Վրաստանի, Ադրբեջանի ու նաև հենց Թուրքիայի որոշ շրջանների համար:
«Թուրքիայի ցանկությունը հասկանալի է. Երկիրը էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ ունի, սակայն երկրի այն գետերը, որոնց վրա հանարվոր է ՀԷԿ-եր կառուցել գտնվում են հյուսիս-արևելքում: Ճորոխ գետի գետի օգտագործումն առանց համապատասխան անհրաժեշտ հաշվարկների արդեն հանգեցրել է նրան, որ Վրաստանը պարբերաբար հողի ամրացման աշխատանքներ է կատարում Աջարիայի ափամերձ հատվածում: Իսկ Քուրի հունի փոփոխության հետևանքները շատ ավելի ծանր կլինեն», - ասված է հոդվածում:
Վրաստանի բնապահպանության նախկին նախարար Նինո Չխոբաձեն կասկած է հայտնել, որ նախագիծը կիրականացվի ներկայիս տեսքով: Նա գտնում է, որ քաղաքական ու բնապահպանական լուրջ խնդիրներից բացի, այն իր մեջ կրում է նաև պատմական հուշարձանների ոչնչացման սպառնալիք: Չխոբաձն նաև չի բացառում, որ հունի փոփոխության արդյունքում կարող են լինել ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև ավելի լայնածավալ կլիմայական փոփոխություններ, իսկ Վրաստանը կմնա առանց իր էներգետիկ հիմնական օբյեկտների:
Իսկ ահա Վրաստանի Կանաչների կուսակցության առաջնորդ Գեորգի Գաչեչիլաձեն գտնում է, որ նախագի մասին խոսակցությունները քաղաքական ենթատեքստ ունեն և «Անկարայի արտաքին քաղաքական ոճի մեջ են»:
«Թուրքիայի ներկայացուցիչները նախապես ինչ որ գաղափար են առաջ քաշում, որն ի սկզբանե անընդունելի է հարևանների համար, իսկ հետագայում բանակցությունների ընթացքում զիջումների են գնում, ելնելով «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունից և արդյունքում հրաժարվում գաղափարից: Սակայն հետագայում զիջումներ են պահանջում հարևաններից, հիշեցնելով իրենց արած«զիջումները», չնայած որ դա արվել է հենց իրենց կողմից ստեղծված իրավիճակում», - նշում է Գաչեչիլաձեն:
Այս վարկածը անուղղակիորեն հաստատել է խորհրդարանի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի ղեկավար Վախթանգ Բալավաձեն, որը հայտնել է, որ Քուրի հունի փոփոխությամբ ՀԷԿ-ի կառուցման նախագիծն արդեն քննարկվել է պաշտոնական մակարդակում և Վրաստանը, որպես այլընտրանք առաջարկել է ՀԷԿ կառուցել Քուրի վրացական հատվածում` սահմանի մոտ, ինչը տեղանքի պայմանները հաշվի առնելով, չի պահանջում գետի հունի փոփոխություն: Նշվում է, որ եթե թուրքական կողմը ընդունի առաջարկը, ապա ենթադրվում է, որ այդ կայանի արտադրած էնէրգիայի զգալի մասը կառաքվի Թուրքիա:

No comments:
Post a Comment