Saturday, December 24, 2011

Մ. Բաղդասարյան. Արաքսի ՀԷԿ-ի նախագիծը Հայաստանի համար նպաստավոր է

Panorama.am. 23-12-2011- «Հայ-իրանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում վեջին շրջանում, մանավանդ անկախությունից ի վեր: Հայաստանն Իրանի համար շրջափակումից դուրս գալու ուղի է, ինչպես նաև հակառակը` Հայաստանի համար` Իրանը: Երկու երկրների միջև փոխադարձ շահերի համաձայնություն կա և բարենպաստ հող` հետագա զարգացումների համար»,- անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
Նա հատկապես կարևորեց Մ. Ահմադինեժադի՝ Արաքսի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը:
«Դա Հայաստանի համար նպաստավոր նախագիծ է` հաշվի առնելով այս վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները»,- ասաց նա:
Երկկողմ համագործակցության ոլորտների շարքում բանախոսը կարևորեց Էներգետիկ ոլորտը` նշելով, որ «այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանը Իրանին էլեկտրսէներգիա է վաճառում գազի դիմաց, երկրորդը տրանսպորտային միջանցքների երկարաժամկետ համագործակցությունն է»:
«Բացի այս, Հայաստանը և Իրանը բավական ակտիվ համագործակցում են թե´ մշակութային ոլորտում, թե´ առևտրի ոլորտում»,- հավելեց Մ. Բաղդասարյանը:

No comments: