Tert.am. 23-12-2011- Գերտերությունների շահերի բախման հետևանքով աշխարհաքաղաքական տեսանկունից գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում: Այսօր հայտարարեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը` լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա` դա նախ պայմանավորված է միջազգային հարաբերություններում Ռուսաստանի դերի նվազմամբ. «Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից հետո հստակեցվեց այն դիրքորոշումը, որ այս երկիրը Արևմուտքին իրավահավասար գործընկեր չի կարող լինել, քանի որ նա դեմոկրատական երկիր չէ, իսկ Պուտինը ժողովրդավար առաջնորդ չէ»:
Կարևոր գործընթաց էր նաև, ըստ նրա, հեղափոխությունների քաղաքական շարանը: «Հատկանշական է, որ հեղաշրջումները վերապահվեցին այն երկրներին, որոնք նախկինում կապված էին ԽՍՀՄ-ի և այժմ արդեն Ռուսաստանի հետ, իսկ դա նշանակում է , որ Ռուսաստանի ամրությունները փոքրանում են»,- ևս մեկ անգամ հաստատեց Արման Մելիքյանը` հստակեցնելով, որ բոլոր այս երկրներում կառավարում են մեծ հաշվով ժողովրդավարությանտեսակետից ոչ լեգիտիմ ղեկավարներ:
Քանի որ Ռուսաստանի միացումը Եվրամիությանը հավասարազոր մակարդակով ըստ էության մերժված է, ուստի Ռուսատանը պետք է միայնակ փորձի լուծել խնդիրները, ինչն, ըստ Արման Մելիքյանի,հատկապես սուր խնդիր է Կովկասում: Նրա համոզմամբ, եթե Ղարաբաղյան խնդիրը լծակ է Ռուսաստանի համար իր շահերն առաջ տանելու համար, ապա այժմ արդեն անհրաժեշտ է ղարաբաղյան խնդրի կարգավորումը: « Ըստ էության` զրույցը կգնա այն տեսանկյունով, որ ղարաբաղյան մի քանի տարածքներ վերադարձնեն Ադրբեջանին, ինչի դիմաց Ադրբեջանն էլ թույլ կտա շարունակել համագործակցությունը», ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝ միաժամանակ նկատելով, որ նման ընթացքի դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին, լուծելով իր հարցը, հեռու կմնա Ռուսաստանից: Քաղաքական գործիչը խորհուրդ տվեց. «Պետք է տեղի չտալ ճնշումներին, լինել սկզբունքնային և հետևողական»:

No comments:
Post a Comment